
Գյումրիում ապրիլին կայանալիք երիտասարդ երաժիշտների և կատարողների «Վերածնունդ» միջազգային 8- րդ մրցույթ- փառատոնին կմասնակցի նաեւ իրանական «Խաղաղություն» երգչախումբը, հայտնում է MEHR լրատվական գործակալությունը։
Այս երգչախումբը նպատակ ունի նպաստել դասական երաժշտության տարածումը հասարակության տարբեր շերտերի շրջանակում։ Խումբն առաջնորդվում է «Խաղաղության պատգամ՝ բոլորի համար» կարգախոսով։ Դրա կազմը փոխվում է վեց ամիսը մեկ՝ անհատ կատարողներին վերապատրաստվելու հնարավորություն տալով։




