Քաղաքական

Ապագա ընտրություններն ու դիտորդների ապագան

lusinevasilyan
Ընտրական օրենսգրքի` հանրային քննարկման ներկայացված  նախագիծը չի արտացոլում քաղաքացիական հասարակության ակնակալած բարեփոխումները: Հատկապես դիտորդներին ու վստահված անձանց վերաբերող դրույթները մտահոգիչ են համարվում, կարգավորումներից որոշները հետքայլ են գնահատվում: Այս կարծիքին է  օրինակ «Թրանսփերենսի ինթերնեշնլ» կազմակեպությունը, որը  դիտորդական առաքելություն է իրականացրել  հայաստանյան գրեթե բոլոր ընտրություններին : Որոնք են հիմնական մտահոգությունները,  ինչպես են դրանց արձագանքում հեղինակները:

 

 

Քաղաքացիական հասարակությունը ներկայացնող մի շարք կառույցներ վերապահումներ ունեն ընտրական օրենսգրքի նախագծի՝ հանրային վերահսկողության ոլորտը կարգավորող դրույթների վերաբերյալ:  ՀԿ-ներից մի քանիսի  գնահատմամբ՝  դիտորդներին, վստահված անձանց, լրագրողներին վերաբերող դրույթները ոչ միայն չեն արտացոլում հեղինակների  խոսատացած առաջընթացը, այլև տեղ-տեղ հետընթաց են արձանագրում: Այս կարծիքին են , օրինակ,  Թրանսփերենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնում, որը դիտորդական առաքելություն է իրականացրել  հայաստանյան գրեթե բոլոր ընտրությունների ժամանակ:  Կառույցի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյան.  «Տպավորություն է, թե հատուկ թիրախավորվել է դիտորդների, վստահված անձնաց գործություներությունը, հնարավորինս նեղացվել է նրանց գործունեության շրջանակը»:

Հերիքնազ Տիգրանյանը կարծում է, որ սահմանափակվել են դիտորդի, վստահված անձի և ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքներն ու հնարավորությունները՝ սկսած հավատարմագրվելուց մինչև տեղամասում գործողությունների շրջանակը: Բայց հիմնական վտանգները տեսնում է տեղամասում դիտորդներին վերապահված իրավունքների շրջանակի մեջ:

«Այն, որ դիտորդը չի կարող որևէ կերպ արձագանքել ընտրատեղամասում տեղի ունեցող խախտմանը, պահանջել, որ դա վերացվի, մտահոգիչ է: Ըստ նախագծի՝ դիտորդը  միայն կարող է ընտրությունների  համար պատասխանատու անձի ուշադրությունը հրավիրել խախտումների վրա»:

Վտանգավոր նորամուծություն է համարվում նաև տեղամասային հանձնաժողովի նախագահին տրված այն իրավունքը, որով նա կարող է դիտորդին ընտրատեղամասից դուրս հրավիրել, այն դեպքում, երբ խախտվում են ԸՕ  պահանջները։ Դիտորդին ներկայացվող պահանջներից մեկն էլ անաչառ լինելն ու  այս կամ այն ուժին չաջակցելն է ։

«Արդյոք տեղին է հանձնաժողովի նախագահին  տալ տեղում որոշում կայացնելու, դիտորդի գործողուրթյունների իրավաչափությունը գնահատելու  հայեցողությունը: Մտավախություն ունեմ, որ ցանկացած գործողություն կարող է մեկնաբանվել որպես դիտորդի կողմից  ընտրական օրենսդրության խախտում ու  հանգեցնել տեղամասից նրա  հեռացմանը»:

Ի պատասխան այս մտահոգությունների՝ հեղինակները նշում են, որ հանրային վերահսկողության մեխնաիզմները ոչ թե սահմանափակվել, այլ հստակեցվել են: Սակայն  ամրագրված յուրաքանչյուր մեխանիզմ  քննարկման ու բարելավման ենթակա է: Այնպես որ, սպասում են  առաջարկությունների: Փոխարենը հստակ է հեղինակների դիրքորոշումը մեկ այլ նորմաուծության վերաբերյալ: Խոսքը դիվանագիտական ներակայացուցչությունների կողմից իրականացվող դիտորդական առաքելությունների մասին է:

Ընտրական նախկին օրենսգիքրը  այս հնարավորությունը նախատեսում էր,  նորը ՝ մասնակիորեն: Թե ինչ մոտեցմամբ են առաջնորդվել հեղինակները, աշխատանքային խմբի անդամներից  կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանն այսպես է բացատրում:

«Ենթադրվում է, որ դիտորդներըն այն անկախ մասնագիտական կառույցներն են, որոնք ոչ միայն դիտարկում են ընտրական գործընթացը, այլ նաև պարտավոր են իրնեց եզրակացությունը ներկայացնել ահանրությանը: Կարծում ենք՝ վերջին պայմանը չպետք է վերաբերի Հայկաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին, քանի որ այդ գործառույթը նրանց մանդատի մեջ պարզապես չի մտնում: Այդ իսկ պատճառով մենք ենթադրում ենք, որ նրանց կողմից զեկույց չպետք է ներկայացվի»:

Բայց ճիշտ էլ չի լինի նրանց զրկել դիտորդական առաքելություն իրականցնելու հնարավորությոնից՝ ասում է Դավիթ Հարությունյանը: Այսինքն՝ դիվանագիտական ներկայացուցչությունները  ընտրությունները  կարող են դիտարկել՝ բայց առանց զեկույցների: Քննարկվող տարբերակներից մեկը դիտորդների այս խմբի համար  հատուկ կարգավիճակ ներմուծելն է՝  հրավիյալների կամ այցելուների:

Կարդացեք նաև

Back to top button