Հասարակություն

Քննարկվել են զբաղվածության և միգրացիոն խնդիրներ

նկարները՝Մեդիա կենտրոնի

տեղադրված՝ 12.54
լրացված՝ 14.38-ին

alisagevorgyan
«Երիտասարդների զբաղվածությունն ու միգրացիոն խնդիրները Շիրակի մարզում. պետական և սոցիալական ծրագրեր և բարեփոխումներ». թեմայի շուրջ Մեդիա կենտրոնում կազմակերպված քննարկմանն այսօր մասնակցել են ՀՀ Զբաղվածության  պետական գործակալության աշխատանքային միգրացիայի բաժնի պետ Գագիկ Թորոսյանը և «Վերադարձ և  պաշտպանություն» սոցիալ-իրավական ՀԿ ղեկավար  Տաթևիկ Բեժանյանը: Տեսակապի միջոցով քննարկմանը մասնակցել են նաև Գյումրու քաղաքացիական երիտասարդական կերնտրոնի ներկայացուցիչները:

 

 

2014 թվականին Շիրակի մարզում գրանցված  աշխատանք փնտրողների թիվը եղել է 9000 մարդ: 2015-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ նշված թիվը հասել է 15400-ի: Ինչով է պայմանավորված ցուցանիշի   նման աճը, մարզում գործազուրկների թիվն է աճել, թե այլ պատճառների հետ գործ ունենք: ՀՀ Զբաղվածության  պետական գործակալության աշխատանքային միգրացիայի բաժնի պետ Գագիկ Թորոսյանն ասում է, որ քաղաքացիների իրազեկվածությունն է աճել: «Եթե նախկինում շատերը պարզապես տեղյակ չէին զբաղվածության կենտրոնների գոյության մասին, ապա այսօր գալիս, գրանցվում են և ակտիվորեն ներգրավվում իրականցվող ծրագրերում»:

«Գրանցված աշխատանք փնտրողների թվի աճին նպաստել են  նաև ՌԴ միգրացիոն օրենսդրության փոփոխությունները, որոնց արդյունքում մեծ թվով մեր  հայրենակիցներ, Հայաստան վերադառնալուց հետո զրկվեցին Ռուսաստան մուտք գործելու հնարավորությունից և մնացին այստեղ»,-ասում է:

«Վերադարձ և  պաշտպանություն» սոցիալ-իրավական ՀԿ  ղեկավար Տաթևիկ Բեժանյանը: Նրա տվյալներով մուտքի արգելքի տակ գտնվողների թիվն այս պահի դրությամբ կազմում է մոտ 30 հազար մարդ: Ռուսաստանում բնակվող շուրջ 170 հազար մեր հայրենակիցներ ռիսկի գոտում եմ: Նրանցից յուրաքանչյուրը կարող է հայտնվել մուտքի արգելքի տակ ՌԴ –սահմանը հատելուց անմիջապես հետո:

Զբաղվածության գործակալությունը Շիրակի մարզում իրականացնում է ավելի քան 10- ը ծրագրեր. Որքանով են դրանց տեղյակ ու դրանցից օգտվում  մարզի երիտասարդները: Տեսակապի միջոցով քննարկմանը մասնակցող Գյումրու քաղաքացիական երիտասարդական կենտրոնի համակարգող  Նաիրա Գրիգորյանը նշեց, որ  զբաղվածության կենտրոնի պաշտոնական էջում ներկայացված են մարզում գործող բոլոր աշխատատեղերը, բայց առանց անհրաշեշտ տվյալների, ինչը զրկում է գործնականում տեղեկատվությունից օգտվելու հնարավորությունից: Կան նաև այլ խնդիրներ:

2015-ին Գյուրմրիի զբաղվածության կենտրոնի իրականացրած ծրագրերի շնորհիվ աշխատանք է գտել 563 մարդ: Ի տարբերություն բուհական կրթություն ունեցողների, առավել պահանաջված են միջին մասնագիտական կրթությամբ ամենատարբեր մասնագետները: Եռակցողներ, կռունկավարներ, տրակտորիսներ. Գյումրիում փնտրում են ու չեն գտնում, որովհտեև, ինչպես ողջ հանրապետությունում, այստեղ էլ առկա է կրթական ոլորտի ու աշխատաշուկայի պահանջարկի միջև անհամաձայնությունը: «Մենք դարձել ենք Ռուսաստանին շինարարներ մատակարարող երկիր, բայց Հայաստանում դժվար է որակյալ շինարար գտնելը»,-նկատում է Տաթևիկ Բեժանյանը:

Կարդացեք նաև

Back to top button