Տնտեսական

Նավթի համաշխարհային գները կրկին աճում են

Նավթի համաշխարհային գները նախօրեի անկումից հետո այսօր կրկին աճել են՝ ԱՄՆ-ում դրա պաշարների վերաբերյալ ոչ միանշանակ տվյալների ֆոնին: Այս մասին են վկայում առևտրի տվյալները, գրում է RIA Novosti-ն:

Տեղական ժամանակով ժամը 09:07-ի դրությամբ Brent մակնիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի մայիսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 1,9%-ով՝ 1 բարելի դիմաց հասնելով 40,81դոլարի, իսկ WTI մակնիշի նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը՝ 2,35%-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 38,73 դոլարի:

Ընդհանուր առմամբ նավթի շուկայում շարունակվում է պահպանվել անկայունությունը: Ինչպես նշում են վերլուծաբանները՝ ներդրողների հիմնական ուշադրությունը ուղղված է արդյունահանման սառեցման հարցով ՕՊԵԿ-ի և մյուս երկրների հայտարարված հանդիպմանը, որը պետք է տեղի ունենա մարտին:

Կարդացեք նաև

Back to top button