
այտնի ամերիկացի դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի ավագ եղբոր՝ Ադամ Ֆերրարի դեմ ոստիկանությունը հետախուզություն է հայտարարել, հայտնում է Daily Mail-ը։
Կնոջ՝ Չերիտի Մուրի հետ նա մեղադրվում է խանութը 990 դոլարով թալանելու մեջ։
Հայտնի է, որ ամուսինները պետք է դատարանում հայտնվեին դեռևս փետրվարի վերջին, սակայն նրանք թաքնվել են։ Զույգին 3000 դոլարի չափով հավելյալ տուգանք է սպառնում։




