
Կիրովոգրադում այսօր բացվել է Ուկրաինայում հայկական տպագրության 400- ամյակին նվիրված «Հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդեսը, հայտնում է analitikaua.net- ը։
Այն կազմակերպել է Ուկրաինայի հայերի միությունը։ Արդեն վաղը Կիրովգրադում կսկսվի հայկական տպագրությանը նվիրված համաժողովը։ Կքննարկվեն նաեւ հայ համայնքի եւ իշխանության տեղական մարմինների միջեւ փոխգործակցությանը, համայնքի հրատապ խնդիրներին, մշակույթի, պատմության եւ կրթության ոլորտում նախաձեռնություններին նվիրված հարցեր։




