Քաղաքական

ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի արտագնա նիստ` Երեւանում

ՀՀ ԱԺ «Ոսկեզօծ» դահլիճում մարտի 11-ին տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի արտագնա նիստը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նիստից հետո ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինը եւ ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարությամբ:

ՀԱՊԿ ԽՎ կանոնադրության համաձայն, նիստի եւ դրա հետ կապված մյուս միջոցառումների աշխատանքային լեզուն ռուսերենն է:

Կարդացեք նաև

Back to top button