


Այս տարվա փետրվարը եղանակային պայմանների առումով բացառիկ էր այն տեսանկյունից, որ ամսի 15-ից նկատվել է ջերմաստիճանի կտրուկ բարձրացում, որից հետո ջերմաստիճանի լուրջ անկումներ չեն գրանցվել: Տեղումնառատ տարվան անդրադառնալով արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշել է, որ մարտը ևս կլինի նորմայից բարձր, իսկ տեղումները՝ նորմայից շատ: Արտակարգ իրավիճակների նախարարությունում էլ անհանգստանում են, որ շատ տեղումները դառնում են սողանքների ակտիվացման պատճառ: Սակայն եղանակով պայմանավորված այս վտանգն ավելի է մեծանում մարդկային գործոնի հետեւանքով։




