Միջազգային

Իրաքում ամերիկյան ռազմական ինքնաթիռ է կործանվել

Իրաքի հյուսիսում՝ Էրբիլ քաղաքի շրջանում, ամերիկյան ռազմական ինքնաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Անձնակազմի բոլոր անդամները ողջ են, նրանք ստացել են ծանրության տարբեր աստիճանի վնասվածքներ:

ԱՄՆ պաշտպանության նախարարությունում հայտնել են, որ կործանման պատճառը տեխնիկական է: Ներկա պահին պարզվում են տեղի ունեցածի մանրամասները:

Կարդացեք նաև

Back to top button