

Կանանց միջազգային տոնի առթիվ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի սպասասրահում այսօր բացվել է «Կինը՝ քաղաքային տնտեսությունում» լուսանկարների ցուցահանդեսը: Ցուցահանդեսը, որը կազմակերպվել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ Երևան քաղաքի պատմության թանգարանի հետ համատեղ, կգործի մեկ ամիս: Ինչպես «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնել է Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը, ցուցահանդեսում ներկայացված է շուրջ 30 լուսանկար, որոնցում ներկայացվում է, թե ինչ դերակատարություն է ունեցել կինը բոլոր ժամանակներում:
Կայարանի սպասասրահում ելույթ է ունեցել ՊՆ փողային նվագախումը: Միջոցառման ընթացքում զինվորները ծաղիկներ են բաժանել մետրոպոլիտենի ուղևորներին:
Արմինե Սարգսյան. Երեւանի պատմության թանգարանի տնօրեն




