Մշակույթ

Անակնկալներ՝ «Չորս դաշնամուր մեկ բեմում» ձևաչափով համերգի ժամանակ

alisagevorgyan
Հայաստանի պետական կամերային նվագախումբը Արամ Խաչատրյան համերգասրահում վաղը՝ մարտի 9-ին հանդես կգա «Չորս դաշնամուր մեկ բեմում» խորագիրով համեգով, որի ավանադույթը նվագախումբը ձևավորեց անցյալ տարի: Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարիտիրոսյանի հետ միասին բեմում կլինեն դաշնակահարներ Գլորիա Կամպաները՝ Իտալիայից,  Տրիստան Պֆֆաֆը՝ Ֆրանսիայից, ինչպես նաև  Ֆրանսուա Գզավյե Պոազան ՝ Շվեցարիայից:

 

 

Հայաստանի պետական կամերային նվագախմբի նախաձեռնությամբ 1.5 տարի առաջ Հայաստանում առաջին անգամ  ներկայացվեց «Չորս դաշնամուր մեկ բեմում» ձևաչափով համերգ: «Երևանյան համերգի մեծ հաջողությունից հետո որոշեցինք այն դարձնել ավանադույթ»,-ասում է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարիտիրոսյանը: Նրա հրավերով և նրա հետ միասին Արամ Խաչատրյան համերգասրահի բեմում հանդես կգան դաշնակահարներ Գլորիա Կամպաները՝ Իտալիայից,  Տրիստան Պֆֆաֆը՝ Ֆրանսիայից, ինչպես նաև  Ֆրանսուա Գզավյե Պոազան ՝ Շվեցարիայից:

Վահան Մարտիրոսյանը նշեց, որ նման ձևաչափով համերգներ կազմակերպելու համար չափազանց կարևոր է նաև բեմը, որտեղ պետք է տեղավորել չորս դաշնամուրներ: Արամ Խաչատրյան համերգասրահի բեմն այս առումով համապատասխանում է պահանջներին: Համերգին կհնչեն Բրամս, Բախ, Ռավել, Պուլենկ:  Կլինեն անակնկալներ:

Ի տարբերություն ֆրանսիացի դաշնակահար Տրիստան Պֆֆաֆի, Ֆրանսուա Գզավյեն և Գլորիա Կամպաներն առաջին անգամ են Հայաստանում: Վերջինը նշում է, որ Երևան է ժամանել միայն գիշերը և գրեթե ոչինչ չի հասցրել տեսնել, բայց Իտալիայում ունի հայ ընկերներ, ծանոթ է հայ մշակույթին և մեծ էր ցանկությունը տեսնել Հայաստանը: Ֆրանսուա Գզավյեն ևս մինչև Երևան ժամանելը, ինչպես ասում է,  բավականին տեղեկացված էր հայերի ու Հայաստանի մասին:

Կարդացեք նաև

Back to top button