Միջազգային

Սիրիական ընդդիմությունը կմասնակցի Ժնեւի բանակցություններին

Սիրիական ընդդիմությունը հայտնել է Ժնևի բանակցություններին մասնակցելու պատրաստակամության մասին: Գլխավոր նախապայմանը հրադադարի պահպանումն է:Սիրիայի ընդդիմության բանակցությունների հարցերով բարձրագույն կոմիտեի՝ միջսիրիական հակամարտության կարգավորմանը ներգրավված գլխավոր ուժի ներկայացուցիչ Ռաիդ Նասսան Աղան Reuters գործակալությանն ասել է, որ մարտի 9-ին մեկնարկող բանակցություններին ընդդիմության ներկայացուցիչները կմիանան մարտի 11-ից:

«Մենք նկատուիմ ենք, որ հրադադրի դեպքերի խախտումները վերջին երկու օրերին ավելի են նվազել, հուսով ենք՝ մինչև ուրբաթ այն կհաստատվի ամբողջ ծավալով», ասել է նա:

Հիշեցնենք, որ հրադադրաի ռեժիմը Սիրիայում գործում է փետրվարի 27-ից՝ բացառությամբ «Իսլամական պետության» և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների։

 

Կարդացեք նաև

Back to top button