

Գյումրին այս տարի հռչակվել է Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք։ Այստեղ այժմ քննարկում են հռչակման հանդիսավոր արարողության սցենարի համերգային մասը: Գյումրիի երիտասարդությունը պատրաստվում է ակտիվ մասնակցություն ունենալ տարբեր նախաձեռնություններով՝ ակնկալելով, որ այդ հարցում իրենց կօգնեն ոչ միայն քաղաքային իշխանությունները, այլեւ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունը:




