
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ ռուսական և սիրիական կառավարական ավիացիան ռազմական գործողությունների ընթացքում հիվանդանոցներ են ոչնչացնում Հալեպ քաղաքի շրջանում։
BBC-ի հաղորդմամբ` կազմակերպությունն ապացույցներ ունի, որ վերջին 12 շաբաթների ընթացքում այդ շրջանում իրականացվել է հիվանդանոցների և բժշկական կենտրոնների վրա առնվազն վեց հարձակում:Կազմակերպության տվյալներով՝ այդ օդային հարվածների հետևանքով մահացել է առնվազն երեք քաղաքացիական անձ, ևս 44 մարդ վիրավորվել է:
Amnesty-ն հայտարարում է, որ նման հարձակումները կարող են հավասարեցվել պատերազմական հանցագործություններին։Իրավապաշտպանները նաև նշում են, որ հարձակման ենթարկված հիվանդանոցների կողքին չեն եղել ռազմական ավտոմեքենաներ կամ զինվորական ստորաբաժանումներ, և հիվանդանոցներն իրականացրել են բացառապես մարդասիրական առաքելություն:




