

Հայաստանում ազդարարվեց ընտրական օրենսգրքի շուրջ հանրային քննարկումների փուլը,- օրենսդրական փաթեթը ներկայացնելիս` հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը, ով նաև տեղեկացրեց, որ հենքը Սահմանադրական փոփոխություններն են, հիշեցրեց, որ ՀՀ նախագահը փետրվարի տասին է սահմանել այն ժամկետները, երբ պետք է պատևրաստ լինեն փոփոխությունները:
«Կոնկրետ այս փաթեթի համար տասներեք աշխատանքային օր ունեինք, աշխատանքային խումբը երկար է աշխատել», -ասաց Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ քննարկումների հիմնական բեռը պետք է քաղաքական դաշտ տեղափոխել՝ խորհրդարան: «Այս նախագիծը տարբերվում է այն նախագծից, որը ներկայացվել է՝ Վենետիկի հանձնաժողովին: Մարտի կեսերին փորձագետների այցին ենք սպասում, նրանց կներկայացվեն փոփոխությունները»,- հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը:




