
Շվեդիայի արքայադուստր Վիկտորյան եւ նրա ամուսինը՝ արքայազն Դանիելը, նախօրեին որդին են ունեցել։ Այս մասին երջանիկ հայրը հայտնել է այդ առթիվ հրավիրված մամուլի ասուլիսին։
«Փոքրիկը եւ արքայադուստրն իրենց շատ լավ են զգում։ Բարեբախտաբար, նա մորն է նման»,- ասել է Վեսթերգոթլանդիայի հերցոգը եւ նշել, որ երեխայի հասակը հասնում է 52 սմ-ի, քաշը 3.6 կգ է։
Վիկտորյա գահաժառանգ արքայադստեր որդին մորից եւ քրոջից հետո կլինի գահի երրորդ հավակնորդը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Վիկտորյայի կրտսեր եղբայրն ու քույրը՝ արքայազն Կառլ Ֆիլիպն ու արքայադուստր Մադլենը, գահի 4-րդ եւ 5-րդ հավակնորդներն են։





