

Այսօր Հայաստանում նշվում է դիվանագետի օրը: Մարտի 2-ը հենց այնպես չէ ընտրված: Հենց այս օրը՝ 1992 թվականին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակի առջեւ բարձրացվեց հայկական դրոշը, Հայաստանը անդամակցեց ՄԱԿ-ին՝ դառնալով 193 անդամ պետություններից մեկը: Անկախացումից ի վեր Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել շուրջ 160 պետությունների հետ, հանդիսանում է մոտ ինը տասնյակ միջազգային կազմակերպությունների անդամ եւ ստորագրել է շուրջ 1800 միջազգային պայմանագիր եւ համաձայնագիր:
Դիվանագետի օրը Հայաստանում նշվում է 2012 թվականից՝ կառավարության որոշմամբ։ «Ռադիոլուրը» հայ դիվանագետների օգնությամբ այսօր փորձել է բացել դիվանագիտական կուլիսների վարագույրը։




