

2016-ին Հայաստանի հանրային ռադիոն նշում է ծննդյան 90-ամյակը: Տասնամյակների ճանապարհ անցած լրատվամիջոցն այսօր կանգնած է նոր մարտահրավերների առաջ՝ զգալ ժամանակի զարկերակը, քայլել նորի հետ՝ չկորցնելով տասնամյակների արդյունքում ձևավորված իր ուրույն դիմագիծը: Որքանո՞վ է Հանրային ռադիոն այսօր մրցունակ հայկական լրատվամիջոցների հարուստ տիրույթում, ինչպիսի՞ն է լրատվամիջոցի ներկա վարկանիշը, ինչպիսի՞ն են հանրության ակնկալիքները հանրային ռադիոյից: Թեմայի շուրջ «Ռադիոլուրը» խոսել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Նունե Սարգսյանի հետ։




