Միջազգային

Վրաստանն Իրանից գազ չի գնի

Թբիլիսին չի ցանկանում գնել իրանական գազը՝ բարձր գնի պատճառով: Վրաստանի փոխվարչապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ իր երկիրը չի վարում բանակցություններ իրանական կապույտ վառելիքի ձեռքբերման վերաբերյալ:

«Իրանական գազի տարանցումը Վրաստան հնարավոր է իրակակացնել երկու ճանապարհով՝ Ադրբեջանի և Հայաստանի տարածքով:Սակայն իրանական գազի գները մրցունակ չեն, այդ իսկ պատճառով իրանական գազ գնելու մասին մենք կարող ենք խոսել միայն ապագայում», Գրուզիա-օնլայնի փոխանցմամբ` ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է Կախա Կալաձեն:

Ինչպես հայտնել ենք, նախօրեին Վրաստանի փոխվարչապետը Բաքվում մասնակցել է «Հարավային գազային միջանցք» նախագծի խորհրդատվական մարմնի նիստին:Վրաստանի փոխվարչապետը Ադրբեջանի մայրաքաղաքում քննարկել է իր երկիր մատակարարվող ադրբեջանական կապույտ վառելիքի ծավալների ավելացման հարցը:Խոսքը տարեկան լրացուցիչ առաքել 400-500 մլն խորանարդ մետր գազի մասին է

Կարդացեք նաև

Back to top button