Միջազգային

Վուփի Գոլդբերգի կրած զարդի հայկական ձեռագիրը

Օսկարակիր հայտնի դերասանուհի Վուփի Գոլդբերգը 25 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ մասնակցել է հեղինակավոր «Օսկար» կինոմրցանաբաշխությանը` կարմիր գորգին ներկայանալով հայազգի ոսկերիչ Սևան Բըչաքչըի ստեղծած բացառիկ ապարանջանով:

Ինչպես նշում է US Magazine-ը, 60-ամյա դերասանուհին, ով կինոաշխարհում մեծ ճանաչում է ստացել Դեմի Մուրի ու Պատրիկ Սուեզիի մասնակցությամբ «Ուրվականը» ֆիլմում կատարած 2-րդ պլանի դերի համար, խոսելով իր օսկարյան տեսքի մասին՝ առանձնահատուկ կերպով անդրադարձել է ութոտնուկի տեսքով պատրաստված ու բազմաթիվ ադամանդներով զարդարված հետաքրքիր զարդին:

«Այս զարդը ստեղծող ջենթլմենի անունը Սևան Բըչաքչը է: Ես միտումնավոր եմ ընտրել զուսպ զգեստ ու կոշիկներ, որպեսզի ուշադրությունը հրավիրեմ այս գեղեցիկ ապարանջանի վրա»,-բացատրել է Գոլդբերգը:

Նշենք, որ ծագումով հայ ոսկերիչը ծնվել է 1964թ.` Ստամբուլում: Բըչաքչըն համարվում է Թուրքիայի լավագույն ոսկերիչներից մեկը, ում անունը հայտնի է ամբողջ աշխարհում: Նրա ինքնատիպ զարդերը տարբեր առիթներով կրել են Քեթրին Զետա Ջոնսը, Սելին Դիոնը,  Լիվ Թայլերը, Մրայա Քերին, Բրուք Շիլդսն ու այլ հայտնիներ։

Բըչաքչըն թևնոցի լուսանկարն ավելի վաղ հրապարակել էր Instagram-ի իր էջում:
whoopi1

Կարդացեք նաև

Back to top button