
Հայաստանի յոթ մարզերում՝ Արարատում, Գեղարքունիքում, Լոռիում, Կոտայքում, Շիրակում, Վայոց Ձորում, Տավուշում, մարտի 6-ից կդադարեցվի անալոգային հեռարձակումը եւ կիրականացվի միայն թվային հեռուստատեսային հեռարձակում։
Տրանսպորտի և կապի նախարարության «Հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը մեր հայրենակիցներին հորդորում է շտապել միանալ թվային հեռուստատեսային հեռարձակման համակարգին։
Հիշեցնենք` Հայաստանի կառավարության դեկտեմբերի 24-ի որոշմամբ՝ թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր են տրամադվել սոցիալապես անապահով 48 հազար 733 ընտանիքի:
Հեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին Հայաստանը պետք է անցներ այս տարվա հունվարի մեկից, սակայն այդ սարքերի բաժանման պատճառով գործընթացը ձգձգվեց:




