

Շիրակի մարզի Արեգնադեմ գյուղում անցկացվել են ձմեռային մարզական մրցումներ՝ նպատակ ունենալով դրա միջոցով հանրության ուշադրությունը հրավիրել իրենց դպրոցի շենքի բացակայության խնդրի վրա: Գյուղում որպես դպրոց է ծառայում 3 տնակ:
Գյուղում վերջերս նոր շունչ է առել թաղիքագործությունը և աղջիներին հնարավորություն ընձեռել զբաղվել հետաքրքիր այդ գործով։ Սակայն Արեգնադեմի գերխնդիրը գյուղի դպրոցի շենք չունենալն է։





