ԿարևորՔաղաքական

ԳՐԵԿՕ- ն Հայաստանում կոռումպացված է համարում պատգամավորներին, դատավորներին եւ դատախազներին

Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պետությունների խումբը (ԳՐԵԿՕ)- ն այսօր ներկայացրել է կազմակերպությունում կոռուպցիայի մասին նոր զեկույցը։

Մասնավորապես՝ Հայաստանի պարագայում նշվում է, որ կոռուպցիան հայ հասարակության լրջագույն խնդիրներից է, անգամ քաղաքական բարձր մակարդակով դրա դեմ պայքարի օրակարգի գոյության պայմաններում։ Զեկույցում հատուկ նշվում է կոռուպցիան խորհրդարանական, դատական եւ դատախազական համակարգում։

Ըստ զեկույցի հեղինակների՝ Հայաստանում կոռուպցիային հատկապես հակված է դատական համակարգը, որը հատկապես տառապում է անկախության դեֆիցիտից։ Նաեւ անհանգստություն է հայտնվում իշխանության թւերի միջեւ հստակ սահմանազատման բացակայությունից, խորհրդարանի թուլությունից, պետական որոշումների ընդունման գործընթացի ոչ բավարար թափանցիկությունից։

«Պետական իշխանության եւ պետական կառավարման ներկա համակարգի մտահոգությունները պետք է արձագանքել համապարփակ եւ համընդհանուր բարեփոխումներով։ Բարեփոխումները պետք է իրականացվեն հետեւողականորեն եւ առանց հապաղման։ Կոռուպցիայի դեմ պայքարը առաջնահերթություններից է։ Մենք պատրաստ ենք օգնել Հայաստանին այս գործընթացում եւ մենք հուսով ենք, որ իշխանությունները մեր հանձնարարականները հաշվի կառնեն»,- ասել է ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը։

Կարդացեք նաև

Back to top button