Քաղաքական

Ո՞վ կփոխարինի Արծվիկ Մինասյանին ԱԺ- ում. ԿԸՀ նախագահի պարզաբանումը

karenghazaryan

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին ԱԺ- ում կփոխարինի անկուսակցական Կարեն Շահմուրադյանի, այսօր լրագրողների ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Նրա խոսքով՝ Կարեն Շահմուրադյանը կուսակցության համամասնական ցուցակում հաջորդում է Արծվիկ Մինասյանին: «Արծվիկ Մինասյանին կփոխարինի կուսակցության համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուն»,- ասել է նա:

Իր հերթին ԿԸՀ «Ռադիոլուր»-ն այսօր պարզաբանում է խնդրել նաեւ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից: Համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորի լիազորությունները դադարելու պարագայում՝ լիազորությունների դադարեցման վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ ԿԸՀ է ներկայացվում ԱԺ կողմից, ասել է նա։ ԿԸՀ- ն, ստանալով համապատասխան գրությունը, փաստում է լիազորությունների դադարեցումը, ապա՝ գրանցում համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուին, իսկ եթե մինչ այդ ինքնաբացարկ ներկայացնելու խնդիր է ծագել, ապա՝ նախ լուծվում է այդ խնդիրը, շեշտել է Տիգրան Մուկուչյանը:

Տիգրան Մուկուչյան. ԿԸՀ նախագահ

Կարդացեք նաև

Back to top button