ԿարևորՔաղաքական

Կառավարության նիստը՝ դաշնակցական նախարարներով (լրացված)

տեղադրվել է ժամը 12։24- ին
վերջին լրացումը ժամը 17։07- ին

hasmikdilanyan

Կառավարության նիստն այսօր սկսվել է շնորհավորանքներով: Այսօր նախարարի պաշտոնում առաջին անգամ կառավարության նիստին են մասնակցել ՀՅԴ երեք նախարարները՝ Լևոն Մկրտչյանը, Արծվիկ Մինասյանն ու Դավիթ Լոքյանը: Մինչ նիստի մեկնարկը`  նրանք լրագրողների եհտ են զրուցել, նիստի մավարտից հետո էլ պատասխանել են լրագրողենրի հարցերին: Այսօր իրենց պաշտոններին հրաժեշտ են տվել նաև Շիրակի ու Արագածտոնի մարզպետները՝ սեփական դիմումների համաձայն: 

 

Կառավարության նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամնյանը  գործադիրի անդամներին մեկ անգամ ևս տեղեկացրեց,որ քաղաքական քննարկումների արդյունքում Քաղաքական համագործակցության համաձայնագիր է  ստրագրվել, նախարարական երեք՝ Էկոնոմիկայի, տարածքային կառավարման ու զարգացման, ինչպես նաև կրթության ու գիտության նախարարների պորտֆելները  տրամադրվել են ՀՅԴ-ին:

Այսօր արդեն նախարարի պաշտոնում Արծվիկ Մինասյանը, Դավիթ Լոքյանն ու Լևոն  Մկրտչյանը մասնակցում էին կառավարության նիստին:

Ի՞նչ ծրագրերով են եկել դաշնակցական նախարարները
Տնտեսության կառուցվածքային  բարեփոխումների փաթեթի մշակում և ներկայացում, նախարարության գործառույթների հստակեցում և  դրան համարժեք պատասխանատվության ամբողջական կիրառում, այցելություններ տնտեսվարողների մոտ, հիմնախնդիրների բացահայտում և լուծումների առաջարկում, ինչպես նաև  ներդրումային քաղաքականության նոր մոտեցումների  մշակում:  Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը մատնանշեց  առաջիկայում իր կողմից նախատեսվող  չորս հիմնական դրույթները:

Անդրադառնալով  մոնոպոլիաների դեմ պայքարի խնդրին՝ նորանշանակ նախարարը նշեց՝ նոր մոտեցումներ , հստակ ու ազատ  շուկաների ձևավորում կլինի։ Մինասյանը կարծում է, որ  երկու կուսակցությունների՝ ՀՀԿ և ՀՅԴ համագործակցության և ներուժի համատեղ օգտագործման արդյունքում  « մենք կունենանք այդ խնդիրների լուծումը: Պարզապես ժամանակ է պետք»:

Տարածքային կառավաման և զարգացման նորանշանակ նախարար Դավիթ Լոքյանն այսօր  լրագրողների հետ զրուցեց և կառավարության նիստից առաջ, և հետո:  «Կարծում եմ, որ բոլոր հարցերը, որոնք դուք բարձրացնում եք, ժամանակի մեջ կկարգավորվեն»։ Իսկ ահա Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ, լրագրողների հարցին ի պատասխան նշեց, «Աշխատելու եմ, աշխատելու եմ շատ, որպեսզի կարողանանք մեր պետությունում այն բազմաթիվ հարցերը, որոնք կան ձևավորված, բազմաթիվ դժվարությունները, որոնք այսօր ունի մեր երկիրը, կարողանանք համատեղ աշխատանքի արդյունքում հաղթահարել»։

ՀՅԴ- ում պաշտոնների համար պայքար չի  եղել, հայտարարեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակումերին, որ կրթության և գիտության նախարարի պաշտոնի համար պայքարում էին Լևոն Մկրչտյանն ու Լիլիթ Գալստյանը:  Լևոն Մկրտչյանը  բոլոր հարցերին պատասխանելու համար   երկու շաբաթ ժամանակ  խնդրեց,  նշեց, որ  ԿԳՆ- ն այն եզակի նախարարություններից է, որտեղ 15-20 տարի նույն հաջորդական ծրագրերն են իրականացվում: Նաև խոստացավ՝  ընտրական գործընթացներից  դպրոցների կոլեկտիվներին հնարավորիսն զերծ պահել, կրթական համակարգը հնարավորինս ապաքաղաքականացնել:

Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանն արդեն կառավարության նիստի ժամանակ  տեղեկացրեց, որ քաղաքական  համագործակցության  համաձայնագրի արդյունքում   ՀՅԴ-ին  առաջարկվելու է   նաև մարզպետի երկու պաշտոն, ուստի և  Շիրակի ու Արագածոտնի մարզպետները՝  Ֆելիքս Ցոլակյանն ու Սարգիս Սահակյանը,  սեփական դիմումների համաձայն ազատվեցին աշխատանքից:

ԵՏՄ- ից ներկրվող մեքենաների ԱԱՀ-ն կվերանայվի
Կառավարության նիստում  լուծում առաջարկվեց վերջին շրջանում ամենաշատը քննարկվող հարցերից մեկին՝ ԵՏՄ երկրներից մեքենաների ներկրման դեպքում ԱԱՀ –ի գանձմանը:  Վարչապետ Հովիկ Աբրահամյանը  տեղեկացրեց,  որ հարցը ՀՀ նախագահի հետ են քննարկել ու  որոշել վերանայել ոլորտը կարգավորող օրենսդրությունը։

Պետծառայողների բնակապահովման ծրագրի նոր փուլը
Կառավարությունը հաստատեց  պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի   նոր  փուլը:  Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը տեղեկացրեց, որ  մինչ հիմա 266 ընտանիք  է բնակարան  ձեռք բերել, մոնիտորինգ են անցկացրել ու բնակարան ձեռքբերելու ցանկություն ունի շուրջ 700 պետծառաող: Այս փուլում առաջարկում են 170 բնակարան։

Ի դեպ,  տրամադրման  կարգում փոփոխություն է կատարվել, այսուհետ բնակարն կարելի է ձեռք բերել   հարդարումով  կամ առանց ներքին  հարդարման բնակարան՝ գների տարբերությամբ: Վերջինի դեպքում բնակարանը կգնվի   մեկ քառակուսի մետրը 285 հազար դրամով, ֆիքսված՝ 310 հազար դրամի փոխարեն:

Աջակցություն՝ ոռոգող ընկերություններին
Ոռոգման ծառայություններ մատուցող ընկերություններին ֆինանսական աջակցություն կտրամադրվի: Նախատեսվում է գումարները երեք ուղղություններով ծախսել՝  գարնան  նախապատրաստական աշխատանքների, էլեկտրաէներգիայի  պարտքի մարման ու ոռոգման ջրառներին տրամադրվող գումարների մասով: Ջրպետկոմի նախագահ Արամ Հարությունյանը տեղեկացրեց, որ վարչապետի հանձնարարականով բանակցել են բաշխիչ ցանցերի հետ, 2015թ համար ամբողջական տույժ-տուգանքները շուրջ 250 մլն դրամի չափով հանվել է ու չի հաշվառվել:

«Կարծում եմ, որ այս հարցով լուծում ենք ամբողջ համակարգի պարտքը, բայց նաև այն մարդիկ, ովքեր էլեկտրաէնեգիայի խնայման հարցում մեղք ունեն և անհիմն  ծախսեր կան, պետք է անպայման պատասքանատվության ենթարկենք»,- ասաց։

Կառավարությունը  Ֆրանսիական զարգացման գործակալությանն ու  համապատասխան կազմակերպությանը ռետրոակտիվ 500,888 եվրոյին համարժեք գումար  կտրամադրի՝  պայմանով՝ վարկը ակտիվանալու ժամանակ  գումարները  եռօրյա ժամկետում հետ կվերադարձվեն:  Վարչապետը հիշեցրեց, որ ջրամբարաշինությունը գերակա է հռչակվել. Վեդու ջրամբարի կառուցումը, որի  շինարարական աշխատանքները կսկսվեն, առաջինն է այս ծրագրում:

Չինաստանը նոր դեսպանատուն կկառուցի
Ծովակալ Իսակովի պողոտայի  17/6 հասցեում Չինաստանի դեսպանատունը նոր շենք կկառուցի: Փոխարտգործանխարար Շավարշ Քոչարյանի պարզաբանմամբ՝ առաջարկը ներկայացրել է չինական կողմը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ, կարևորելով համագործակցությունը Չինաստանի հետ,  նշեց, որ սա հնարավորություն է, որպեսզի Չիանստանը Հայաստանում դեսպանատուն կառուցի:

Հաստատվել է նաև  Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությունը :

Կառավարության նիստն ավարտվեց շնորհակալությամբ։ Համատեղ  աշխատանքի համար Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց Արմեն Աշոտյանին ու Կարեն Ճշմաիտյանին՝ բարձր ու արդյունավետ  գնահատելով նրանց աշխատանքը:

Կարդացեք նաև

Back to top button