
Թեև պաշտոնական Անկարան ողջունել է Սիրիայում հրադադարի հաստատման մասին օրերս ձեռք բերված ռուս-ամերիկյան համաձայնությունը, բայց թուրքական կողմը չի խոստանում դադարեցնել ռազմական գործողությունների թուրք-սիրիական սահմանին: Սիրիայում հրադադարի հաստատումը Թուրքիայի համար պարտադիր չէ, այսօր հայտարարել է այդ երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
«Հրադադարը Սիրիայի համար է, երկրի սահմաններում գտնվող կողմերի համար: Թուրքիայի ազգային անվտանգությանը ցանկացած սպառնալիքի դեպքում հրադադարը մեզ ոչինչ չի պարտավորեցնի: Նման իրավիճակում Թուրքիան որևէ մեկից թույլտվություն չի խնդրի, կանի այն, ինչ անհրաժեշտ է` որովհետև այդ պահից հարցը դուրս է գալիս սիրիական խնդրի սահմաններից և դառնում է Թուրքիայի խնդիրը»,-ասել է Դավութօղլուն:




