Սպորտ

Հայ բռնցքամարտիկը շարունակում է պայքարը «Ստրանջա»-ի մրցաշարում

arammanukyan
Ստրանջա-2016. քառորդ եզրափակիչ դուրս եկավ միայն Արամ Ավագյանը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Ստրանջայի միջազգային մրցաշարում կայացան 1/8 եզրափակիչ փուլի մենամարտերը: Հայաստանի ներկայացուցիչներից քառորդ եզրափակիչ դուրս գալ հաջողվեց միայն Եվրոպայիռաջնության բրոնզե մեդալակիր, 56 կգ քաշային Արամ Ավագյանին, ով 3 ռաունդներում էլ առավելության հասավ վրացի Մերաբ Թուրկաձեի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում Արամի մրցակիցը կլինի Բելառուսը ներկայացնող Դմիտրի Ասանաուն: Քիչ հետո ռինգ դուրս կգան Հայաստանի ևս 2 ներկայացուցիչներ, որոնք պայքարի մեջ կմտնեն քառորդ եզրափակչից: 49 կգ Արթուր Հովհաննիսյանը կմրցի Տինկո Բանաբակովի, իսկ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը` Կրիստիան Դիմիտրովի հետ: Երկու մարզիկներն էլ ներկայացնում են Բուլղարիան:

Կարդացեք նաև

Back to top button