Միջազգային

Անկարան չի ընդունում Սիրիայի հարցով ռուս- ամերիկյան պայմանավորվածությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայում հրադադարի համաձայնագիրն «անարդար է», քանի որ դրանում հաշվի չի առնվում Անկարայի դիրքորոշումը։

Էրդողանը արեւմտյան երկրներին, ինչպես նաեւ Ռուսաստանին եւ Իրանին մեղադրել է Սիրիայում սեփական շահերն առաջ տանելու մեջ։ Նրա կարծիքով՝ հադադարի ծրագրից ամենաշատը շահում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։

«Արեւմուտքը, ԱՄՆ, Ռուսաստանը, Իրանը, Եվրասիությունը եւ ՄԱԿ- ը, ցավոք, արդեն կանգնած չեն մարդկային արժեքների պաշտպանության դիրքերում»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում «Ռոյթերը»։ Թուրքիայի ազգային հեռուստատեսության ուղիղ եըթերով Էրժողանը թվարկել են այն երկրներին, որոնք իրենց սեփական շահերից ելնելով ուղղակի կամ անուղղակի թույլ են տվել Ասադի վարչակարգին եւ նրա հովանավորներին սպանել մոտ կես միլիոն անմեղ մարդ։»,- ասել է Էրդողանը։

Էրդողանը նշել է, որ Անկարան սիրիական քրդական ուժերը համարում է որպես թշնամական ապստամբական ուժեր։ «Եթե «Իսլամական պետւթյան» եւ «Ջեբհաթ ան-Նուսրա»- ի վրա հրադադարը չի տարածվում, ապա քրդական «Ժողովրդավարական միություն» եւ «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ» խմբավորումները եւս պետք է հրադադարի ռեժիմից դուրս լինեն»,- Էրոդղանի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը։

Հրադադարի ձախողման դեպքում ԱՄՆ- ը կանցանի B ծրագրին

Եթե Սիրիայում հրադադարի հաստատնման շուրջ ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները ձախողվեն, գործի կդրվի պլան B-ն: WSJ պարբերականը գրում է, որ Պենտագոնն ու Կենտրոնական հետախուզական վարչությունը կասկածներ ունեն, որ Մոսկվան կարող է չպահպանել հրադադարի մասին պայմանավորվածությունները, այդ պատճառով` Բարակ Օբաման մշակել է նաև երկրորդ ծրագիր:

«Պենտագոնի և ԿՀՎ ղեկավարները չեն հավատում, որ Ռուսաստանը կպահպանի հրադադարը Սիրիայում և պնդում են, որ Սպիտակ տունը պետք է ուժեղացնի ճնշումները Մոսկվայի վրա: Վերջին շրջանում Էշթոն Քարտերն ու Ջոն Բրեննանը Բարակ Օբամայի հետ հանդիպումների ժամանակ կոչ են արել նրան ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Ռուսաստանի նպատմամբ և լուրջ անախորժություններ ստեղծել Մոսկվայի համար», Միացյալ նահանգների վարչակազմում իր աղբյուրին հղումով գրում է  Wall Street Journal-ը:

Քննարկվող տարբվերակներից է ինչպես սիրիական ընդդիմությանն ավելի լայն աջակցության տրամադրումը, այնպես էլ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները:Վերջին տարբերակը, սակայն, եվրոպական երկները կարող են չընդունել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ կարևորություն են տալիս Հին աշխարհամասում Ռուսաստանի հետ առևտրային կապերին:

Կարդացեք նաև

Back to top button