
«Ռուսաստանի բարդ տնտեսական իրավիճակը կրում է երկարաժամկետ բնույթ, անհրաժեշտ է պատրաստվել տնտեսության երկարատև վերակառուցման»,- այսօր հայտարարել է Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը:
Նախարարը միաժամանակ ընդգծել է, որ ներկա իրավիճակը խիստ տարբեր է 1998 և 2008-2009 թվականների տնտեսական ճգնաժամերից: Սիլուանովը հայտնել է, որ տնտեսությանն աջակցման միջոցառումների համար պետությունը պետք է տրամադրի հավելյալ 880 մլրդ. ռուբլի:




