
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մարտին կայցելի Բաքու, հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը:
Նշվում է, որ Վրաստանի նախագահը կմասնակցի մարտի 11-ին անցկացվելիք Բաքվի 4-րդ գլոբալ համաժողովին, որը պետք է նվիրվի «Դեպի բազմաբևեռ աշխարհ» թեմային և հակամարտությունների կանխարգելման գործում միջկրոնական երկխոսության դերի քննարկմանը, միգրացիայի, բազմամշակութայնության և ինտեգրման, գլոբալ կառավարման հեռանկարների հարցերին:
Այցի ընթացքում Մարգվելաշվիլին ելույթ կունենա համաժողովում, ինչպես նաև հանդիպումներ կանցկացնի Ադրբեջանի պաշտոնական անձանց հետ:




