
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն տեղեկացնում է, որ 2016թ-ի մարտի 4-ից ապահովադիրներն ԱՊՊԱ վկայագրերում պարտադիր պետք է նշեն իրենց էլեկտրոնային հասցեները, որոնցով հետագայում որպես Ապահովադիր և տուժող կիրականացվեն ԱՊՊԱ ոլորտում նախատեսված նրանց բոլոր ծանուցումները՝ ներառյալ կապված փորձաքննությունների և հատուցումների հետ:
Նախաձեռնության նպատակն է մեկ տարվա ընթացքում ԱՊՊԱ ոլորտում ամբողջական անցում կատարել միայն Էլեկտրոնային եղանակով ծանուցումների գործընթացին՝ վերջնահաշվում հնարավորություն ստեղծելով ԱՊՊԱ պատահարի բոլոր կողմերին արագ և պատշաճ ստանալ ծանուցումներ, ինչպես նաև ապահովագրական հատուցման գործընթացի տևողությունը կրճատել 5-ից մինչև 10 օրով:
Բյուրոն առանձնահատուկ ուշադրություն է հավիրում այն հանգամանքի վրա, որ հայտարարված և ԱՊՊԱ վկայագրում նշված էլեկտրոնային հասցեի միջոցով ապահովագրական ընկերությունները և բյուրոն իրականացնելու են ծանուցումներ, որոնք համարվելու են պատշաճ և այդ ծանուցումներով է պայմանավորված լինելու հատուցման ենթակա գումարի չափի և մեղավորության հետ կապված հետագա բողոքարկման հնարավորությունները և իրավունքները:




