Միջազգային

Մոսկվան ու Վաշինգոտնը պայմանավորվել են Սիրիայում հրադադարի շուրջ

Ռուսաստանն ու ԱՄՆ պայմանավորվել են փետրվարի 27- ից Սիրիայում հրադադար հաստատել, միանգամից հայտնում են մի քանի դիվանագիտական աղբյուրներ։ Առաջին հաղորդումն արել է Al Jazeera հեռուստակայանը։ Հրադադարի գործարքը պետք է ծավավի նաեւ «Իսլամական պետության» եւ «Ջեբհաթ ան Նուբրի» կազմակերպությունների վրա, հայտնում է հեռուստակայանը։ Al Jazeera- ի տեղեկությունները հաստատում է նաեւ Reuters- ը։

Հրադադարի մասին հայտնել է նաեւ Սիրիայի ընդդիմությունը։ Մասնավորապես՝ լուրը հաստատել է սիրիական ընդդիմության՝ բանակցությունների հարցով գլխավոր կոմիտեի համակարգող Ռաիդ Հիջաբը։

Ավելի վաղ՝ այսօր օրվա ընթացքում, ըստ IRNA- ի, Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆը հայտարարել էր, որ կողմերը չեն կարողացել համաձայնության հասնել։

Փետրվարի 12- ից հրադադարի մասին ձեռ բերված պայմանավորվածություններն այդպես էլ ուժի մեջ չէին մտել։ Այդ ընթացքում ՄԱԿ- ին միայն հաջողվել էր մարդասիրական օգնություն հասցնել պաշարված որոշ բնակավայրեր։

Կարդացեք նաև

Back to top button