Մշակույթ

Ա. Խզմալյան. «Ժամանակն է երիտասարդացնել և թարմացնել թատրոնի ղեկավար անձնակազմը»

alisagevorgyan

«Չի կարելի լինել թատրոնի գեղարվեստական ղեկավար կաթողիկոսի հոգեբանությամբ: Այդ պաշտոնը ցմահ չէ»,- տեսակետի հեղինակ Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախագահ, թատերագետ  Արա Խզմալյանն ու Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնի ղեկավար Վարդան Մկրտչյանն այսօր անդրադարձել են հայ թատրոնի առանցքային խնդիրներից մեկին ՝ կադրային քաղաքականությանը:

 

Թատրոնը միշտ էլ ունի խնդիրներ, որոնք հաճախ համընկնում են հասարակական տրամադություններին: Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախագահ  Արա Խզմալյանի համոզմամբ՝  իր ժամանակից դուրս թատրոնը պարզապես չի կարող գոյատևել, բայց հայ թատրոնի առանցքային խնդիրը, ըստ նրա,  այս պահին կադրային քաղաքականությունն է:

Խզմալյանն անկեղծորեն զարմանում է՝ ինչպես ենք մենք խոսում թատրոնի առաջընթացի մասին, երբ տասնամյակներ շարունակ մեր թատրոնները ղեկավարում են միևնույն մարդիկ։

«Ժամանակն է երիտասարդացնել և թարմացնել թատրոնի ղեկավար անձնակազմը»,- ասում է Արա Խզմալյանը, իսկ թե ինչու դա մինչ օրս չի արվել, Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնի ղեկավար Վարդան Մկրտչյանի կարծիքով պատճառը՝ ազգային մտածողությունն է։ «Մեզանում ավելի  կարևորում են  անձի հեղինակությունը և ոչ թե արած աշխատանքը»։

Չի կարելի լինել թատրոնի գեղարվեստական ղեկավար կաթողիկոսի հոգեբանությամբ: Այդ պաշտոնը ցմահ չէ, ասում է Արա Խզմալյանը եւ իր տեսակետը փորձում է հիմնավորել առավել պատկերավոր օրինակով. «Պատկերացրեք ՝ Մխիթար Հերացուն հանձնարարում ենք համակարգչային տամոգրաֆիա անել»։

Կարդացեք նաև

Back to top button