
2011-15 թթ. ռուսական զենքի առաքումը Եվրոպա աճել է 264%-ով` նախորդ 5-ամյա շրջանի համեմատ: Տվյալները ներկայացված են Ստոկհոլմի Աշխարհի խնդիրների ուսումնասիրության միջազգային ինստիտուտի (SIPRI) սպառազինության համաշխարհային արտահանման միտումների վերաբերյալ նոր զեկույցում, հայտնում է РБК-ն:
Ըստ կենտրոնի փորձագետների` ռուսական զենքի առաքումները Եվրոպա աճել են հիմնականում Ադրբեջանին վաճառքների հաշվին` 2011-2015թթ. Ադրբեջանին վաճառված ռուսական զենքը կազմել է զենքի ամբողջ արտահանման 4,9%, 2006-2010 թթ. ցուցանիշը կազմել է 0,7%:
Հիշեցնենք, որ Ադրբեջանն իր զենքի 80 տոկոսը գնում է ՌԴ-ից: Բաքուն զենք է գնում նաև Ուկրաինայից, Բելառուսից, Թուրքիայից և Իսրայելից: Ադրբեջան ռուսական զենքի առաքումների ծավալը գնահատվում է 5 մլրդ դոլար:




