Իրաքի առողջապահության նախարարը հայտարարել է, որ գտնվել է երկրի հարավի արդյունաբերական կենտրոններից մեկից գողացված «ծայրահեղ վտանգավոր» ռադիոակտիվ նյութը՝ տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով Իրաքի պետական հեռուստատեսությանը: Նշվում է, որ նյութը գտնվել է Զուբայրա քաղաքի մոտակայքում, այն վնասված չի եղել, ռադիոակտիվ արտահոսք չկա:
Հիշեցնենք, որ Իրաքի իշխանությունները հայտարարել էին Բադրա քաղաքից ոչ հեռու գտնվող գործարաններից մեկից անհետացած ռադիոակտիվ նյութի որոնումների մասին:




