Մշակույթ

Ամփոփել են «Տարվա բեսթսելեր»- ի արդյունքները՝ տարվա հեղինակը Վահրամ Մարտիրոսյանն է

Այսօր հայտարարվել են «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխության հաղթողները։ «Մենք սովորաբար մրցանակաբաշխությունն անում ենք Մայրենի լեզվի օրը, սակայն հաշվի առնելով օրացուցային առանձնահատկությունները, այս տարի որոշեցինք կազմակերպել տոնից մեկ օր շուտ: Մրցանակաբաշխության գրքերն ընտրում ենք ոչ միայն քանակական, այլև որակական ցուցանիշներով, որպեսզի գնահատվի լավ գիրքը, իսկական գրականությունը, լավ գրահրատարակիչը, գրքի վաճառքով զբաղվող պրոֆեսիոնալ մարդիկ»,- «Արմենպրես» -ի փոխանցմամբ ասել է այս գործակալության տնօրենԱրամ Անանյանը:

Տարվա ժամանակակից հայ հեղինակ է ճանաչվել Վահրամ Մարտիրոսյանը («Սերը Մոսկվայում»): «Մեր ժամանակներում գիրք գնելը և տպելը խիզախություն է: Ինձ համար շատ արժեքավոր է այս մրցանակը»,-շեշտել է նա:

Տարվա ամենապահանջված թարգմանությունները կատարել է Կարլեն Մատինյանը` հայերեն թարգմանելով Էլֆրիդե Ելինեկի «Դաշնակահարուհին» և Գյունթեր Գրասի «Թիթեղյա թմբուկը»: «Ինձ համար անակնկալ էր այս մրցանակը, անչափ շնորհակալ եմ մրցանակի համար: Այս հաջողության հիմքը մեծագույն գրողներն են` Գրասը և Ելինեկը»,- ընդծել է Կարլեն Մատինյանը:

Տարվա մանկական գիրքը «Զանգակ» հրատարակչության «100 դասական հեքիաթներ» ժողովածուն է: Բեսթսելերների տարվա հրատարակիչը կրկին «Անտարես»-ն է: Տարվա մանկական գրքերի հրատարակիչը` «Բուկինիստ»-ը:

Լևոն Անանյանի անվան հատուկ մրցանակի արժանացել է Գրիգը` «Հիսուսի կատուն» ժողովածուի համար: «Ժամանակին համահունչ» նոր` հատուկ մրցանակն ստացել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությանը

«Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն երրորդ անգամ։ Այն «Արմենպրես»-ի հաջողված եւ ընթերցված նախագծերից է, որը շարունակում է հավաքել և ներկայացնել գրախանութների տրամադրած տվյալները` ամենավաճառվող գրքերի մասին:

Կարդացեք նաև

Back to top button