

Մայրաքաղաքի փողոցներում խցանումներից խուսափելու համար կառավարությունը վերջերս փոփոխություն կատարեց ԱՊՊԱ համակարգում՝ ավտոճանապարահային պատահարների կողմերի համար հայտարարագրի նոր ձև։ Սա պատահարի մասնակից վարորդներին հնարավորություն կտա չսպասել ԱՊՊ-ի աշխատակիցներին ու դեպքի վայրից հեռանալ ՝ լրացնելով համապատասխան հայտարագրի ձևը, ինչպես նաև լուսանկարահանել պատահարի մանրամասները: Փոփոխությունը, սակայն, ոչ բոլոր պատարհներին է վերաբերում, խոսքն առայժմ մինչև հիսուն հազար դրամ վնասի մասին է:
Ինչպե՞ս անել, որ հատկապես Երևանի փողոցները հնարավորինս զերծ լինեն խցանումներից: Դրանք առաջանում են տարբեր պատճառներվ՝ անձրև, ձյուն, փակ փողոցներ, իսկ վերջին տարիներին վթարների ժամանակ միացավ նաև ավտոապահովագրող ընկերությունների գործակալներին ու ՃՈ աշխատակիցներին դեպքի վայրում երկար սպասելը: Վարորդները դժգոհում էին, ուղևորները՝ նույնպես: Նրանց դժգոհության ձայնը կառավարություն հասավ: ԿԲ-ը խնդիրը քննարկեց ավտոապահովագրող ընկերությունների հետ ու օրերս կառավարության հաստատմանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է ներդնել համաձայնեցված հայտարարագրի նոր ձև:
Սա պատահարի մասնակից վարորդներին հնարավորություն կտա չսպասել ԱՊՊԱ-ի աշխատակիցներին ու պատահարի վայրից հեռանալ ՝ լրացնելով համապատասխան հայտարագրի ձևը, ինչպես նաև լուսանկարահանել պատահարի մանրամասները: Փոփոխությունը, սակայն, ոչ բոլոր պատարհներին է վերաբերում։
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նշում է, որ նոր կարգը կգործի, «եթե ընդհանուր վնասի չափը չի գերազանցում 50 հազար դրամը: Արդյուքնում՝ պատահարի կազմակերպման գործընթացը կպարզեցվի և որոշակիորեն կնվազեն խցանումները»: ԿԲ նախագահի փոխանցմամբ՝ ԱՊՊԱ ընկերությունների հետ երկար են քննարկել, նրանք էլ մտավախություններ ունեն: Սակայն ԿԲ պետք է շարունակի աշխատել ու հիսուն հազար դրամը 100 հազար դրամ դարձնել: Սա ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականն է:
Գումարի չափը, ըստ «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի, պատահական չի ընտրվել, վթարների շուրջ 25 տոկոսի դեպքում վնասը հենց հիսուն հազար դրամի սահմաններում է: Հովհաննսիյանը , սակայն, կարծում է, որ կարելի է ընդօրինակել ՌԴ փորձն ու 50 հազար դրամի փոխարեն շեմ սահմանել, ասենք, 500 հազար դրամը:
Նոր հայտարագրի կիրառումն առաջին հայացքից շատ պարզ է՝ յուրքանյչուրն իր մեքենայում պետք է ունենա նոր համաձայնեցված հայտարարագիրը, այն կարելի է ձեռք բերել թե համացանցից, թե ավտոապահովագրող ընկերություններից: Բացի այդ՝ վարորդները պետք է նաև լուսանկարելու հմտություններ ունենան: Եթե պատահարի մասնակիցները համաձայնության գան, գտնեն, որ վնասի գումարը չի գերազանցում հիսուն հազարի շեմը, ապա տեղում պետք է հայտարարագիր լրացնեն, լուսանկարեն մեքենան, հստակեցնում է Էդուարդ Հովհաննիսյանը։
Համաձայնության չգալու դեպքում գործելու է ներկայիս կարգը. խնդիրը կլուծվի ՃՈ և ԱՊՊԱ-ի գործակալի միջոցով: Հին կարգը գործելու է նաև, եթե պարզվել է, որ արտաքին վնասվածքից բացի մեքենա ներքին կամ թաքնված վնասվածքներ նույնպես ունի: «Այժմ երթևեկելի մասն ազատվում է վթարից մոտ մեկ ու կես ժամ հետո», — ասում է Հովհաննիսյանն ու կարծում, որ որոշման կիրառումից հետո հարցը շատ արագ կլուծվի՝ չգերազանցելով 15 րոպեն:




