Մշակույթ

Այսօր գիրք նվիրելու օրն է. ո՞վ է մեր ժամանակների ընթերցողը

aidaavetisyan

Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան 147-րդ տարեդարձն է:  2008 թվականից Հայաստանում այս օրը նշվում է նաև գիրք նվիրելու օր: Օգտագործելով օրվա առիթը` հայ հրատարակիչներն այսօր խոսել են ժամանակակից  ընթերցողների ոււ նրանց նախընտրած գրականության մասին։

 

Լավագույն նվերը գիրքն է: Այսպիսի մտածողությամբ ենք  մենք՝ հայերս,  կարևորում գրքի արժեքն ու նշանակությունը, իսկ այս պարագայում ասել, որ մենք  թեև այս ժամանակներում գիրք չենք  կարդում, սխալ է, ասում է  Գիրք տարածողների ազգային ասոցիացիայի նախագահ Խաչիկ Վարդանյանը, հայերիս արժեհամակարգում գիրքը միշտ էլ մեծ դեր է ունեցել և հին ժամանակներից էլ այն մեզ համար եղել է պաշտամունքի առարկա: Սրա վկայությունն էլ փետրվարի 19-ը գիրք նվիրելու օր հայտարարելն է։ Արդեն կարծես ավանդյթ է դառնում այս օրը մեկմեկու գիրք նվիրելը։

Գրահրատարակչական ոլորտում ինտերնետը սկզբում  խառնաշփոթ էր առաջացրել: Թվում էր՝ ինտերնետի առկայության պարագայում կորում է գրքի դերն ու նշանակությունը, սակայն ժամանակը ցույց տվեց, որ  այս երկու ճանապարհներն առանձնանում են՝ ինտերնետը դառնում է  տեղեկատվական աղբյուր, իսկ  գիրքն էլ՝ գեղարվեստական զարգացվածությունն է ապահովում, ասում է «Հայաստան» հրատարակչության տնօրեն  Վահագն Սարգսյանը:

Այն դիտարկումը, թե այսօր քիչ են կարդում, Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի փոխտնօրեն Կարինե Մեհրաբյանը հերքում է փաստերով՝ իրենք  ամեն օր 1200 ընթերցող են ունենում:

«Նոյյան  տապան» հրատարակչության տնօրեն Տիգրան Հարությունյանի կարծիքով էլ  խնդիրը ոչ թե լավ ստեղծագործության, այլ ընթերցանության մշակույթը չհասկանալու մեջ է:  Մեր պատգամավորներն ամբողջ  օրը կարդում են, սակայն անհասկանալի է, թե ինչ են  նրանք կարդում, քանի որ արդյունքում ոչինչ չի փոխվում, ասում է:

Կարդացեք նաև

Back to top button