
Ավելի քան 3000 ֆուտբոլի երկրպագուներ հինգշաբթի երեկոյան հավաքվել էին Չուկչանսի այգում` դիտելու Ֆրեզնոյի «Ֆուեգո» եւ Երեւանի «Արարատ» ֆուտբոլային թիմերի խաղը, գրում է Fresno Bee— ն:
Հանդիպումն ավարտվել է երեւանյան թիմի հաղթանակով՝ 1։0։
Fresno Bee- ն հատուկ ընդգծում է, որ խաղին ներկա բազմաթիվ երկրպագուներ թափահարում էին հայկական մեծ ու փոքր հազարավոր դրոշակներ:




