
Ամերիկայի Արևմտյան ափի Հայկական ազգային հանձնախումբը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ հաջողությամբ պարտության է մատնել ադրբեջանամետ 37-րդ բանաձևը, որի նպատակն էր գովաբանել ադրբեջանական միջկրոնական հանդուրժողականությունը և դրական բազմամշակութայնությունը:
«Ադրբեջանի գովաբանությանն ուղված բանաձևի արագ պարտությունը Այդահոյում ամերիկյան ժողովրդավարության վկայություն է և ևս մեկ օրինակ այն բանի, որ մեր լավ կազմակերպված ջանքերը ավելի հզոր ազդեցություն ունեն, քան որևէ օտար վճարովի լոբբի»,- ասել է Ամերիկայի Արևմտյան ափի Հայկական ազգային հանձնախումբի գործադիր տնօրեն Էլեն Ասատրյանը:
Նա նաև ացելացրել է, որ իրենք հպարտ են, որ Այդահոն միացել է Հավանային, Կոլորադոյին, Կալիֆորնիային և մյուսները՝ մերժելու Ադրբեջանի բռնապետական ռեժիմը, որը հայտնի է քաղաքացիների, մամուլի և քրիստոնեական համայնքների վրա ճնշում գործադրելու իր ունակությամբ:




