
Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը բեղմնավոր համագործակցության հարթակ է։ Այս մասին Վրաստանում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ հաղորդվում է Twitter-ում ԱԳ նախարարության պաշտոնական էջում։
Հիշեցնենք, որ այսօր Թբիլիսիում մեկնարկել է Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։ Հանդիպման ավարտին համատեղ Հռչակագիր է ստորագրվելու։
Եռակողմ հանդիպումը ընթանում է դռնփակ։ Հավելենք, որ սա երեք երկրների արտգործնախարարների մակարդակով արդեն 5-րդ հանդիպումն է։




