
Ուկրաինայի Գերագույն ռադայի «Սամոպոմոշչ/Ինքնօգնություն» խմբակցությունը դուրս է եկել իշխող կոալիցիայից։ Այսպիսով՝ խորհրդարանական մեծամասնությունը փլուզվել է, հայտնում է Բի Բի Սի- ն։
«Սամոպոմոշչը», որը ռադայում ներկայացված է 33 պատգամավորով, քաղաքական երրորդ ուժն է Արմատական կուսակցությունից եւ Տիմոշենկոյի ղեկավարած «Բատկիվշինայից» հետո, որ լքում է կառավարող կոալիցիան։
Վարչապետ Արսենյի Յացենյուկը հայտարարել է, որ «Սամոպոմոշչի» կոալիցիան լքելը ցույց է տալիս, որ առաջնորդները պատրաստ չեն քաղաքական պատասխանատվություն ստանձնել։ «Այժմ իրավիճակը ավելի բարդ է, ուստի բոլորը պետք է ձեռք ձեռքի բռնեն, մոռանան նախկին վիրավորանքները, երկրի համար պատասխանատվություն ստանձնեն եւ առաջ գնան։ Ես ձեռք եմ մեկնում նախագահ Պորոշենկոյին եւ նրա խմբակցությանը»,- ասել է Յացենյուկը։




