
Երեւանի «Արարատ» ֆուտբոլային թիմն իր ամերիկյան այցի ժամանակ այցելել են Ֆրեզնոյի Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ «Մեզ համար շատ ծանր է, երբ նայում ենք հուշարձանին»,- է Your Central Valley— ին ասել է մարզչի օգնական Տիգրան Ղարաբաղցյանը՝ հավելելով, որ այն հիշողությունները, որոնք իրենց մեծ ծնողներն են պատմել, շատ տխուր են և շատ ցավալի բոլոր նրանց համար, ովքեր անցել են այդ մեծ ողբերգության միջով։
Կայքը պատմում է, որ հայ ֆուտբոլիստները հուշահամալիրի բոլոր սյուների մոտ ծաղիկներ են դրել։ Այդ սյուները խորհրդաշել են Մեղ եղեռնի ժամանակ հայկական բնակավայրերը։
«Այն հանգամանքը, որ Ֆրեզնոն մեզ հրավիրել է այստեղ և կանգնեցրել է այս հուշարձանը, մեզ և հայկական մշակույթի համար շատ բան է նշանակում, և թող աշխարհն իմանա, որ մենք իսկապես գնահատում ենք դա»,- ասել է մարզչի օգնականը։
Your Central Valley— ը հայտնում է նաեւ, որ վերջին անգամ Երեւանի «Արարատը» Ֆրեզնոյում եղել է 40 տարի առաջ։




