Հասարակություն

Արմատական լուծում պահանջող շատ խնդիրներ սկսվել են հենց Լևոն Մկրտչյանի օրոք.Անահիտ Բախշյան

sonahakobyan
Մայրության և գեղեցկության տոնի առթիվ ուսուցիչներին պետք է շնորհավորել անհատապես և ոչ թե խմբակային: Պետք է այս գեղեցիկ երևույթը լինի կամավոր և չգռեհկացվի՝ դառնալով պարտադիր դրամահավաք, անդրադառնալով կանանց տոնին ընդառաջ դպրոցներում դրամահավաքությանը՝ նշել է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը: Թեև այս առիթով ահազանգեր նա դեռևս չի ստացել, չի բացառում, որ շուտով կստանա: Անահիտ Բախշյանն անդրադարձավ նաև ԿԳ նախարարի փոփոխությանը: Հաշվի առնելով, որ ամենաշատը շրջանառվում է դաշնակցական Լևոն Մկրտչյանի անունը՝Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենը հայտնեց, որ ինքն արդեն ունեցել է փորձ աշխատելու նախկին նախարար Լևոն Մկրտչյանի հետ, և եթե դարձյալ նա նշանակվի ԿԳ նախարարի պաշտոնում, ապա Անահիտ Բախշյանը պատրաստ է շարադրել մի սուր հոդված, որտեղ առաջ կքաշի այն բոլոր խնդիրները, որոնք, ի դեպ, սկսվել են հենց Լևոն Մկրտչյանի օրոք:

 

 

Կանանց տոնին ընդառաջ դպրոցներում դրամահավաքության վերաբերյալ ահազանգեր Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը դեռևս չի ստացել: Թերևս ժամանակ դեռ կա և կրթության փորձագետը չի բացառում, որ մինչ այդ, այնուամենայնիվ, ահազանգեր կլինեն: Անահիտ Բախշյանին, սակայն, այսօր շատ ավելի լուրջ խնդիր է մտահոգում, քան մարտի 8-յան դրամահավաքները: Դպրոցներում դրամահավաք երևույթը չի կարող իսպառ վերանալ, քանի դեռ ծնողների և աշակերտների իրավագիտության մակարդակը  չի փոխվել, քանի դեռ ուսումնական պրոցեսի մասնակիցները չեն տարբերում պարտադիր դրամահավաքը կամավոր դրամական ներդրումներից: Թեև  չէր խանգարի, եթե այդ տարբերությունը նախևառաջ դրամահավաքության դեմ պայքարող պաշտոնյաները հասկանային, նկատեց կրթության փորձագետը:

Ինչ վերաբերում է շատ ծնողների մտահոգությանը՝ կապված դպրոցներում լրացուցիչ դասաժամերի համար գումարների հատկացմանը, Անահիտ Բախշյանը շտապում է հանգստացնել այդ ծնողներին, հիշեցնելով, որ դպրոցը լրացուցիչ ծառայություն մատուցելու իրավունք ունի: Այլ հարց է, թե այդ ծառայությունն ինչպես է մատուցվում և պայմանագիրն ինչպես է կնքվում լրացուցիչ ծառայությունից օգտվելու ցանկություն ունեցող ծնողի և դպրոցի տնօրենի միջև:

Անահիտ Բախշյանն անդրադարձավ նաև ԿԳ նախարարի փոփոխությանը: Հաշվի առնելով, որ ամենաշատը շրջանառվում է դաշնակցական Լևոն Մկրտչյանի անունը՝Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենը հայտնեց, որ ինքն արդեն ունեցել է փորձ աշխատելու նախկին նախարար Լևոն Մկրտչյանի հետ և եթե դարձյալ նա նշանակվի ԿԳ նախարարի պաշտոնում, ապա Անահիտ Բախշյանը պատրաստ է շարադրել մի սուր հոդված, որտեղ առաջ կքաշի այն բոլոր խնդիրները, որոնք, ի դեպ, սկսվել են հենց Լևոն Մկրտչյանի օրոք և որոնք իրենց հերթին շարունակել և խորացրել են Օրինաց երկրի, Դաշնակցական և հանրապետական նախարարները: Բախշյանի համար ամենաարմատական լուծում պահանջող հարցն այսօր դպրոցի տնօրենի ընտրության կամ նշանակման հարցն է, որը մնում է չլուծված:

Ինչ վերաբերում է Արմեն Աշոտյանի պաշտոնավարմանը՝ Անահիտ Բախշյանը կարող է թվարկել ինչպես բացասական, այնպես էլ դրական մի շարք փոփոխություններ: Դրականներից  Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենը առանձնացրեց մանկավարժների պատրաստվածությունը և ավագ դպրոցների խնդրին ուշադրություն դարձնելը: Իսկ ամենադրական քայլը ներառական կրթության գաղափարը օրենքով ամրագրվելն էր, որը ևս տեղի է ունեցել Արմեն Աշոտյանի օրոք:

Կարդացեք նաև

Back to top button