Հասարակություն

Հայաստանը կարողանում է զսպողական քաղաքականություն իրականացնել.տնտեսագետ

karenghazaryan
Հայաստանը որոշակի զսպողական քաղաքականություն կարողանում է իրականացնել, որպեսզի ամուր արտարժույթի տատանումները հնարավորինս փոքր ազդեցություն ունենան մեր տնտեսության վրա:

Այս կարծիքին է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Խոսելով ֆինանսական շուկայում արժույթների կտրուկ տատանումների մասին՝ նա շեշտել է, որ դրանք պայմանավորված են նաեւ երկրի տնտեսությամբ, իսկ Հայաստանի տնտեսությունը գտնվում է ոչ ցանկալի վիճակում ու հենց այդ հանգամանքով պայմանավորված մեր արժույթը կարող է ենթարկվել ամենատարբեր տատանումների:

Անդրադառնալով այն կանխատեսումներին, որ դոլարի փոխարժեքը մոտ ապագայում կարող է անցնել 500-ի շեմը՝ տնտեսագետը չի բացառել նման իրավիճակը: Նա, սակայն, շեշտել է, թե դա պետք է սահուն կերպով իրականացվի:

Կարդացեք նաև

Back to top button