
Փետրվարիի 6-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում 3 հոգանոց խումբը ներխուժելով Հակոբ և Սեդա Աիդա Դեմիրջեանների բնակարան դաժանաբար ծեծի էր ենթարկել ամուսիններին, կողոպտել տունը, այնուհետև կապել տարեց զույգին և անօգնական թողնելով դիմել փախուստի: Ցավոք` 86 ամյա Հակոբ Դեմիրջեանը խեղդամահ էր եղել, իսկ կինը՝ Սեդա Աիդա Դեմիրջեանը ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց:
«Երբ տեղեկատվությունը տարածվեց, որ Շիշլի թաղամասում հայ ընտանիք է ծեծի ենթարկվել և կողոպտվել, Պոլսի հայ համայնքը վախով մտածում էր, հանակարծ հայերի ձեռքով իրագործված չլինի այդ դաժանությունը, սակայն այսօր արդեն անհերքելի իրողություն է, որ հանցագործները ՀՀ քաղաքացիների են»,- ներկայացնելով հանցագործության մանրամասները՝ այսօր ասել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանը:
Նա հայտնել է, որ ձերբակալվել է 15 մարդ՝ հանցագործության հեղինակները և փոխկապակցված անձիք՝ բոլորն էլ հայ են՝ 3 տղամարդ և 12 կին: Միջադեպը Թուրքիայի պատմության մեջ աննախադեպ է, քանի որ առաջին անգամ է, որ հանցագործություն է կատարվում հայ ընտանիքի հետ և հայի ձեռքով, «ավելին՝ այս ոճրագործությունը, որը ոմանց համար հերթական սպանություն է միգուցե, սակայն մի շարք վտանգներ է պարունակում իր մեջ»։
Սարգիս Հացպանյանը ներկայացնելով վտանգները նշեց, որ Թուրքիան ի դեմս՝ նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի՝ կարող է «մասնավոր պատմությունը օգտագործել մեր դեմ»: Իսկ Պոլսի հայ համայնքի վարկանիշը այս հրաձակումից հետո վտանգվում է, ավելին՝ փոխանցելով համյանքի մտահոգությունը Հացպանյանը նշում է՝ ՙհամայնքը մեռած է, թաղած չէ: Ինչու՞: Քանի որ կողոպուտի կազմակերպման մտահաղացումը ծագել է Դեմիրջեանների տանը աշխատող հայ կնոջ կողմից և ընտանիքի բարեկեցիկ կարգավիճակի մասին տեղեկատվությունը փոխանցելով հայաստանցի ազգականներին, կազմակերպել հանցագործությունը: Այսօր արդեն պոլսահայերն անհագիստ են, իրենց կյանքի համար, արդյո՞ք կարելի է վստահել հայ աշխատողներին»:
Ներկայացնելով մի շարք խնդիրներ, որոնց առջև այսօր կանգնած է Թուրքիայում արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացին և պոլսահայությունը, Սարգիս Հացպանյանը արձանագրում է, որ Թուրքիա մեկնած իգական սեռի ներկայացուցիչները հիմնականում զբաղվում են մարմնավաճառությամբ, որը պատիվ չի բերում հայ ժողովրդին, ինչպես նաև ներթափանցելով տարբեր հանցախմբերի մեջ իրականացնում են կողոպուտներ, սպանություններ:
Հացպանյանը ցավով նշեց, որ եթե ժամանակին պոլսահայ համայնքին մատով էին ցույց տալիս, որպես օրինակելի համայնք, ապա այսօր մի քանի տասնյակ հանցագործների պատճառով նրանց վարկանիշն ընկնում է։ Իսկ թուրքական մամուլը բաժանվել է երկու մասի՝՝ հայամետները ցուցաբերում են զգուշավորություն և միջադեպը ներկայացնում են սոցիալական համատեքստում, իսկ ազգայնականները՝ որպես հայի իրական դիմագիծ:




