Միջազգային

ԵՏՄ-ի և Վիետնամի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի վավերացման վերաբերյալ նախագիծը հավանության է արժանացել

ՌԴ կառավարության օրենսդրական գործունեության հարցերով հանձնաժողովը հավանության է արժանացրել Եվրասիական տնտեսական միության և Վիետնամի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի և դրան կից արձանագրությունների վավերացման մասին նախագիծը։ Փաստաթուղթը տեղադրված է ՌԴ կառավարության կայքում։ Համաձայնագիրն ամրագրում է մասնակիցների փոխադարձ պարտավորությունները՝ հեշտացնել ապրանքների հասանելիությունը շուկաներին։

Արձանագրությամբ հստակեցվում է ծառայությունների առևտրի, ընկերությունների հաստատման և գործունեության, ինչպես նաև ֆիզիկական անձանց տեղաշարժի հետ կապված Ռուսաստանի և Վիետնամի պարտավորությունների շարքը: Եվս մի արձանագրությամբ կարգավորվում են Ռուսաստանի և Վիետնամի հարաբերությունները՝ հաշվի առնելով Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակում նրանց պարտավորությունները։ Համաձայնագիրը և արձանագրությունները ենթակա են վավերացման:

Համաձայնագիրը ստորագրել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Ղրղզստանի և Վիետնամի կառավարությունների ղեկավարները 2015 թվականի մայիսի 29-ին՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում:  Օրենքի նախագիծը կքննարկվի ՌԴ կառավարության նիստի ժամանակ։

Կարդացեք նաև

Back to top button