Միջազգային

A321-ի ձայնային ինքնագրիչը կուսումնասիրվի Գերմանիայում

2015թ. հոկտեմբերին Սինայի թերակղզում վթարի ենթարկված ռուսական ավիաընկերության Airbus A321 ինքնաթիռի ձայնային ինքնագրիչի ուսումնասիրությունը կանցկացվի Գերմանիայում: Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է Եգիպտոսի ավիացիայի նախարարության աղբյուրը, գրում է ria.ru-ն:

Աղբյուրի տվյալներով՝ ինքնագրիչը փետրվարի 22-ին կուղարկվի ԳԴՀ լրացուցիչ ուսումնասիրության համար:

Ավելի վաղ Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարար Հուսամ Քամալը հայտարարել էր, որ ձայնային ինքնագրիչի տվյալները լրացուցիչ հետազոտության կենթարկվեն արտերկրում, սակայն հատկապես որ երկրում, նա չէր ճշտել: Բացի դրանից, Քամալը ընդգծել էր, որ ռուսական ինքնաթիռի վթարի հանգամանքների ճշտման համար անհրաժեշտ է մի քանի տարի:

Կարդացեք նաև

Back to top button