
Սիրիայի հյուսիսային շրջաններում ավիահարվածների են ենթարկվել երկու հիվանդանոցներ, որի ընթացքում զոհվել է առնվազն 10 մարդ, հայտնում է Բի Բի Սի- ն։ Իդլիբ նահանգում ռմբահարվել է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության աջակցության տակ գտնվող հիվանդանոցը։ Մյուս հիվանդանոցը գտվում է Աազազ քաղաքում։ Կազմակերպությունը դժվարանում է նշել, թե ով է պատասխանատվություն կրում ռմբահարության համար։
Իր հերթին Բրիտանիայում տեղակայված «Մարդու իրավունքների պաշտպանության դիտարկման սիրական կենտրոնը» պնդում է, որ հարվածը հասցրել է ռուսական օդուժը։ Ռուսական կողմը դեռ չի արձագանքել այս մեղադրանքին։




