

Թուրքիայի գործողությունները Սիրիայում կարող են կարծանարար ազդեցություն ունենալ Անկարայի համար: Այս երկիրը փորձում է խոչընդոտել սիրիական Քրդստանի ստեղծմանը, սակայն որքան Անկարան ակտիվացնում է պայքարը քրդերի դեմ, այնքան Մոսկվան ընդլայնում է նրանց տրվող աջակցությունը։ Ռուսաստանում սիրիական Քրդստանի պաշտոնական ներիկայացուցչության բացումը, թերևս, դրա վկայությունն է:
Ի դեպ՝ ներկայացուցչությունը խոստանում է պաշտպանել ոչ միայն Սիրիայում ապրող, այլ ընդհանրապես քրդերի շահերը։ Խոսք է գնում նաև Ֆրանսիայում ու Գերմանիայում Քրդստանի ներկայացուցչություններ բացելու մասին: Այս զարգացումներն ու Անկարայի ակտիվությունը սիրիական խնդրում մտահոգություններ է առաջացրել Թուրքիայում, «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է Թուրքիայում լույս տեսնող «Մարմարա» օրաթերթի գլխավոր խմբագիր, պոլսահայ մտավորական Ռոբեր Հատեճյանը։
Անկարայի քաղաքականությունը սիրական խնդրում խիստ անզիջում է։ Թուրքագետ Հակոբ Չաքրյանը նման պայմաններում հավանական է համարում գլոբալ ռազմական գործողությունները: «Թուրքիան ինքնակամ մտնում է պատերազմի մեջ»,- ասում է նա։ Թուրքագետի համար Անկարայի ճիգերը հասկանալի են, սակայն դրանք սխալ է գնահատում։ Որպեսզի Թուրքիան Սիրիայում դերակատարություն ունենա՝ պետք է սատարի «վայրենի ահաբեկչական խմբավորումներին», ինչը և անում է, նկատում է Չաքրյանը։
Իրավիճակը բարդ է, քանի որ թուրք-սիրիական սահմանային հատվածում ստեղծվում է Քրդական ինքնավար պետություն, որը հետագայում գուցե անկախանա: Սա լուրջ սխառնալիք է Անկարիայի համար, քանի որ քրդական հարցն ավելի քան բարդանում է։
Ըստ Հակոբ Չաքրյանի՝ իր նման ակտիվության պայմաններում զրկվելով ԱՄՆ և ՆԱՏՕ-ի աջակցությունից ու մնալով միայն Սաուդյան Արաբիայի պաշտպանության հույսին, Թուրքիան, կտապալվի, քանի որ որոշիչ դերակատարությունը վերապահված է Ռուսաստանին։




